Category Archives: տեխնոլոգիա

Տեխնոլոգիայի պատումը

Մենք այսօր տեխնոլոգիայի ժամին ,ինչպես միշտ ցնցուղները վերցրեցինք և գնացինք, ջրեցինք բոլոր ծաղիկները, ոչ մի ծաղիկ չմնաց առանց ջրի:Մենք այսօր տնկեցինք վայրի խաղողներ և ջրեցինք:Ոչ միայն դա, այլ նաև ելակներ տնկեցինք և իհարկե ջրեցինք:Մենք տեսանք մեր տնկած լոբիներին և զգացինք , որ մի քիչ աճել է և սկսեցինք ջրել: Մենք այդ ամեն ինչով տեսանյութ պատրաստեցինք և կգցենք մեր միջին դպրոցի կայքը և դուք կկարողանաք նայեք:Դուք պետք է նայեք , որովհետև ես ամեն ինչ ձեզ չեմ կարողանա պատմել, քանի որ իմ հիշողությունը վատ է, ես միանգամից մոռանում եմ:Մի խոսքով այս ժամը անցավ շատ հետաքրքիր, քանի որ նոր բաներ տնկեցինք և անցավ շատ լավ և հավես:

Տեխնոլոգիայի դասի պատումը

Մենք այսօր ջրեցինք և ծաղիկները, և բոլոր բույսերը:Քանի որ մենք ջերմոցում ունենք շատ-շատ ծաղիկներ, մենք այնտեղինն էլ ջրեցինք և քաշեցինք ծաղիկների վրայի մոլախոտերը:Ծաղիկները երբ ջրեցինք վերջացանք, անցավ շատ ժամանակ, մոտավորապես երեսուն րոպե, դրա համար մենք անցանք մյուս գործերին, որպեսզի բոլորը հասցնենք և այդպես էլ վերջում եղավ:Մենք ոչ միայն ծաղիկները ջրեցինք , այլ նաև լոբի ցանեցինք տեսանյութ պատրաստելով:Հետո այդքան գործ անելուց հետո մենք կրիաների ջուրը փոխեցինք , քանի որ շատ-շատ վատ կոտ էր գալիս:Մենք նախ հանեցինք կրինակերին, դրեցինք լվացարանի մեջ և այդ պահին արագ ջուրը փոխեցինք , որպեսզի չփաղչեն:Ջուրը փոխելուց հետո մենք նրանց անմիջապես դրեցինք ակվարիումի մեջ և տարանք նրանց տեղը:Եվ ես հիմա եկա նստեցի դասարանում մի աթոռի վրա և գրեցի իմ պատումը:

Բույսերի տուն

Մենք քանի, որ մասնակցել ենք բույսերի կտրոն նախագծին , մեր կտրոնները արդեն արմատակալել էին և մենք այսօր տեխնոլոգիայի ջամին այդ արմատակալած բույսերը տնկեցինք հողով ծաղկամանի մեջ և ունեցանք մատրաստի բույսեր:Իսկ հիմա ուշադիր նայեք տեսանյութը, տեսանյութը ձեզ մանրամասն կպատմի ամեն ինչ:

Տեսանյութ՝

Տեխնոլոգիայի դասը

Այսօր տեխնոլոգիայի դասը անցավ շատ լավ և հետաքրքիր։Մենք այսօր ինչ ուզում էինք սարքում էինք։Ես սարքեցի նավ։Այդ նավ սարքեցի շատ երկար։Իհարկե շատ դժվար էր , բայց արժեր սարքել հետաքրքիր մի առարկա։Կեսից շատը սարքել էին սովորական մարդ , տղա։Նրանց սարքածն էլ էր լավը , բայց իմ կարծիքով իմ սարքածից լավը չէր։Ես առաջին դասի մասին չեմ պատմում։Ես չգիտեի , որ պետք է ամեն օրվա մասին գրեի , դրա համար մեզ վերջապես որոշեցին ասել և ես հիմա գրում եմ։Այս տեխնոլոգիայի դասին մենք պետք է աշխատեինք ինչ-որ հետաքրքիր սարքով , որի անունը ես չգիտեմ , բայց ծանոթ եմ։Բոլորը աշխատեցին այդ սարքով , բացի մի քանի հոգուց։Այդ մի քանի հոգու մեջ ես էլ էի մտնում , բայց ընկեր Մովսեսը ասաց , որ մյուս դասին ես կաշխատեմ այդ սարքով։Երբ ես նավը սարքեցի վերջացրեցի , ճիշտ ժամանակին էլ դասը վերջացավ։Ես գնացի լվացվեցի և գնացի։Մի խոսքով տեխնոլոգիայի այս դասը , որը ինձ շատ դուր եկավ , շատ լավն էր և իհարկե շատ-շատ հետաքրքիր էր։

Կար-չկար մի թագավոր:Նա երեք աղջիկ ուներ:Մեծ աղջիկները շատ գեղեցիկ էին,հաջողակ և սիրված հոր կողմից:Իսկ փոքրը չէր փայլում գեղեցկությամբ և գործերում էլ նրա բախտը չէր բերում:Հայրը նրան ուշադրություն չէր դարձնում :Եվ աղջիկն իրեն շատ միայնակ էր զգում:Եվ ահա մի անգամ նա որոշեց տնից փախչել , որովհետև ոչ-ոք ուշադրություն չէր դարձնում նրան , բայց նա գիտեր , որ հայրիկը կարող է իր վրա բարկանալ:Դրա համար նա ուզեց ամեն օր տխուր լինի , որ հայրիկը նրան խղճա:Նրա քույրերը լսում են այդ ամեն ինչ և ասում.

-Մեկա դրա համար հայրիկը հաստատ կիմանա  չէ , որ մենք ուզում ենք փող վերցնել գնալ խանութ կոնֆետ գնենք:Աղջիկները խոսում են – խոսում և գնում:Առավոտը` Քույրերը տեսնում են , որ աղջիկը հայրիկի հետ խոսում է ուրախ:Նրանք տեսնում են և տխրում , գնում: