Տեխնոլոգիայի դասը

Այսօր տեխնոլոգիայի դասը անցավ շատ լավ և հետաքրքիր։Մենք այսօր ինչ ուզում էինք սարքում էինք։Ես սարքեցի նավ։Այդ նավ սարքեցի շատ երկար։Իհարկե շատ դժվար էր , բայց արժեր սարքել հետաքրքիր մի առարկա։Կեսից շատը սարքել էին սովորական մարդ , տղա։Նրանց սարքածն էլ էր լավը , բայց իմ կարծիքով իմ սարքածից լավը չէր։Ես առաջին դասի մասին չեմ պատմում։Ես չգիտեի , որ պետք է ամեն օրվա մասին գրեի , դրա համար մեզ վերջապես որոշեցին ասել և ես հիմա գրում եմ։Այս տեխնոլոգիայի դասին մենք պետք է աշխատեինք ինչ-որ հետաքրքիր սարքով , որի անունը ես չգիտեմ , բայց ծանոթ եմ։Բոլորը աշխատեցին այդ սարքով , բացի մի քանի հոգուց։Այդ մի քանի հոգու մեջ ես էլ էի մտնում , բայց ընկեր Մովսեսը ասաց , որ մյուս դասին ես կաշխատեմ այդ սարքով։Երբ ես նավը սարքեցի վերջացրեցի , ճիշտ ժամանակին էլ դասը վերջացավ։Ես գնացի լվացվեցի և գնացի։Մի խոսքով տեխնոլոգիայի այս դասը , որը ինձ շատ դուր եկավ , շատ լավն էր և իհարկե շատ-շատ հետաքրքիր էր։

Leave a comment