Category Archives: Նախագիծ

Մայրենիի տնային աշխատանք

Ձմռան մասին

Ձմեռը տարվա ամենացուրտ եղանակն է:Ձմռանը կա մի շատ հետաքրքիր և լավ տոն , որը բոլորին հայտնի է:Այդ տոնի անունը Ամանօր է կամ նոր տարի:Ամանօրը իմ սիրած տոնն է:Ամանօրին շատ են ուտում:Օրինակ համարյա բոլորի տան սեղաններին լինում է՝ միս , չիր , կոնֆետներ և այլն:Ձմռանը համարյա միշտ ձյուն է գալիս:Մարդիկ հաճախ են Ձմռանը ձյունով խաղում:Օրինակ մարդիկ ձյունով խաղում են՝ ձնեմարդ սարքոցի , ձնագնդիկ և իհարկե ձյունով խփոցի:Ձմեռը շատերը սիրում են հենց նոր տարվա համար:Ձմեռը այնքան ցուրտ է , որ սառում են լճերը , գետեր , ովկիանոսները և այլն:Երբ նրանք լավ սառում են , մարդիկ գնում են վրան չմուշկ քշելու:Ձմեռը պարտադիր պետք է ունեցած լինեք զարդարված եղևնի , այսինք տոնածառ:Տոնածառը նշանակում է այդ տոնական ծառ:Այս տոնի ծառն էլ եղևնին է:Մի խոսքով Ձմեռը շատ ցուր , բայց նաև շատ լավ եղանակ է:

Մայրենիի տնային աշխատանք

Հայրիկիս մասին

Հայրիկիս անունը Արտակ է , ազգանունը՝ Աբրահամյան։Իմ կարծիքով նա ամենախելացի և ամենաբարի հայրիկն է։Հայրիկս հաճախ է լինում զբաղված։Նա ունենում է շատ գործեր։Նա մեզ համար փորձում է ամեն ինչ անել , որպեսզի մեզ լավ պահի։Զարմանում եմ նրա վրա , թե ոնց է հասցնում գործերը։Ես համոզված եմ , որ նա մեզ շատ է սիրում , մենք էլ նրան։Նա առաջ մեզ օգնում էր մաթեմատիկա սովորել։Նա կարողանում է լավ լողալ և ոչ միայն կարողանում է , այլ նաև սիրում է։Հայրս ունի շատ լավ տեսողություն։Նա շատ հումորային է։Ինձ շատ են դուր գալիս նրա կատակները։Նրա կատակները շատ ծիծաղալու են։Մի խոսքով, իմ կարծիքով, նա ամենալավ հայրն է աշխարհում։

Մայրենիի դասարանային աշխատանք

Ինձ համար ամենակարևորը

Ինձ համար ամենակարևորը շատ ապրելն է , որպեսզի կյանքը վայելես:Իմ կարծիքով նաև շատ կարևոր է խելացի մեծանաս , որպեսզի ամենալավ գործը դու ունենաս:Դու եթե շատ խելացի լինես , կլինես աշխատանքի շեֆը:Ամենակարևորը ինձ համար , այն է , որ մայրիկս և հայրիկս չմահանան, որովհետև ես նրանց շատ եմ սիրում և նրանք են ինձ միշտ ուղուցյուններ տալիս:Ամենակարևորը , որ նրանք շատ-շատ ապրեն:Ամենակարևորը , դա սերն է:Դու պետք է մեկին սիրահարվես , այլապես դու մենակ տխուր կլինես:Ամենակարևորը ինձ համար դա , ընտանիքն է, որովհետև ընտանիքից առանձնանալը շատ վատ է:Եթե ընտանիք չունենայի , ես ինձ շատ միայնակ կզգայի և տխուր:Ամենակարևորը , դա իմ տատիկներն ու պապիկներն են , որովհետև նրանք շատ բաներ են ինձ սովորեցրել և նրանցից լավ տատիկներ և պապիկներ գոյություն չունի աշխարհում:Իմ կարծիքով իմ գրած կարևոր բաները շատ կարևոր են:

Մայրենիի տնային աշխատանք

Տնային աշխատանք-նախագծեր-շարադրություն

Իմ մայրիկի մասին

Իմ մոր անունը Աննա է։Նա երեսուն հինգ տարեկան է։Նա շատ-շատ աշխատասեր է։Նա մեզ համար ամեն ինչ անում է։Նա մեզ շատ է սիրում , մենք էլ նրան։Նա կարողանում է շատ հետաքրքիր և համեղ ուտելիքներ պատրաստել։Մայրս շատ գեղեցիկ և խելացի անձնավորություն է։Նա աշխատում է Էջեյզբիսի բանկում։Այդ բանկում շատ դժվար է աշխատելը։Իմ կարծիքով աշխարհում նրանից գեղեցիկ գոյություն չունի։Նա ունի շատ բարակ ձայն, այսինքն գեղեցիկ ձայն , որը ինձ շատ է դուր գալիս։Նա նաև շատ բարի է։Այնքան բարի է , որ ասեմ, թե կարող եմ այս դասը չանել, կասի իհարկե։Մի խոսքով նա իմ կարծիքով շատ գեղեցիկ , բարի և լավ մայրիկ է։

 

Ճամփորդություն դեպի Ղուկասավան գյուղ

Տեղեկություններ Ղուկասավան գյուղի մասին

Մակերես` 2.6կմ2

Բնակչություն` 2128

Ղուկասավան գյուղը գտնվում է մասիսի տարաշրժանում և Արարատ մարզում:

Պատմություն

Գյուղը հիմնադրել է 1831 թվականին:Գյուղում բնակություն են հաստատել Սասունից և Սալմաստից եկած հայերը։ Նախկինում ունեցել է Կալալը, Կալալի, Քյոլարա, Քյալարա անվանումները։ Ղուկասավան է վերանվանվել 1949 թվականին։  Անվանումը պայմանավորված է հեղափոխական գործիչ  Ղուկաս Ղուկասյանի անվան հետ, որը ծնունդով այս գյուղից է եղել։Գյուղը տեղադրվել է արարատյան դաշտում, հրազդան գետի հովտում: Ծովի մակարդակից գտնվում է 845 մ բարձրության վրա։

Կլիման

Կլիման չոր է և ցամաքային:Ղուկասավան գյուղի տեղը.png

 

ՙՙՙԿոմիտասի թանգարան՚՚՚

Մենք դասարանով գնացել էինք Կոմիտասի թանգարան:Այնտեղ մեզ ամեն ինչ ցույց տվեց մի աղջիկ , որի անունը Նաիրի էր:Մենք այնտեղ ընկեր Նաիրիյի հետ ծանոթացանք երգելով:Մեզ շատ հետաքրքրեց երաժշտական գործիքները , որովհետև նրանք շատ լավ էին հնչում:Ընկեր Նաիրին մեզ պատմեց մի հետաքրքիր առասպել , որը կոչվում էր ՙՙՙԵրգի կռիվ՚՚՚: Հենց այդ առասպելն էլ մեզ ամենաշատը հետաքրքրեց:Հետո մեզ ընկեր Նաիրան տվեց երաժշտական գործիքներ:Մենք ամեն մեկս այդ գործիքներով հորիննեցինց մեր հնչյուն երգերը:Մի խոսքով այնտեղ շատ լավ անցկացրեցինք մեր օրը:

Զվարճալի պատմություններ

Մեկը հայլին առավ ձեռը, առաջին բռնեց ու աչքերը խփեց։— էդ ի՞նչ ես անում,— մոտի կանգնողը հարցրեց։— Ի՞նչ պետք է անեմ,— պատասխանեց,— ուզում էի մեկ իմանամ, թե քնած ժամանակս ի՞նչ պատկեր ունիմ։ Ո՛վ չի ասիլ՝ մաշա՛լլա, խելքի կողմանե գլուխդ ապրի՛։

Ինչպե՞ս են դիմավորում Ամանորը իմ ընտանիքում

Երբ , որ ամանոր գալիս է , մենք դիմավորում ենք ընտանիքով։Մենք գնում ենք նշելու մեր տատիկի և պապիկի տանը։Այնտեղ ես և եղբայրս տոնածառի խաղալիքներն ենք զարդարում։Ես և եղբայրս միշտ տոնածառի խաղալիքները զարդարում ենք , այնպես , որ շատ գեղեցիկ է երևում։Այդ ժամանակ , իմ մայրիկն ու տատիկը ուտեստներ են պատրաստում։ Նրանք շատ լավ են պատրաստում։ Ուտելուց , մենք հետաքրքիր բարեմախթանքներ ենք հորինում։