Առյուծն ու նապաստակը

I. Առյուծն ու նապաստակը

Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ. որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:
Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և դատարկ հույսի ետևից ընկա»:

Առաջադրանքներ

1. Ընտրիր այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը):
Ընտրությունդ պատճառաբանիր:
• Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:
• Մարդիկ, ընկնելով շատի ետևից, կորցնում են նաև քիչը:+
• Պետք չէ բավարարվել քչով, պետք է ձգտել ավելիին հասնել:

Որովհետև երբ առյուծը ուզում էր խժռել նապաստակին, նա տեսավ, որ մի եղջերու կա այնտեղ և ուզեց ավելի մեծ բան խժռի, բայց նա չմտածեց, որ դժվար է բռնել այդ եղջերուին. սակայն եղջերուն էլ, նապաստակն էլ փախան և նրան մի բան չհասավ։

2. Լրացրու միտքը:
Մի որսորդ առյուծի հետք էր փնտրում: Նա փայտահատին հարցրեց, թե չի՞ տեսել արդյոք առյուծի հետքը կամ որջը: Փայտահատը պատասխանեց.
— Ես քեզ հենց իրեն` առյուծին ցույց կտամ:
Որսորդը վախից գունատվեց եւ դողդողալով շշնջաց.
— Չէ, ինձ միայն հետքն է հարկավոր, ոչ թե առյուծը:
Առակը այն մարդկանց մասին է, որոնք սիրում են պարծենալ, սակայն երբ գործը հասնում է գործելուն, վախենում են։
3. Վերնագրի՛ր ստացված առակը: Ընտրածդ վերնագիրը պատճառաբանիր:
Վախկոտ որսորդը։
Ես ընտրեցի այս վերնագիրը , որովհետև նա շատ էր վախենում առյուծից։

Leave a comment